Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինական Ուհանում նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան են ստեղծել. «Սինհուա»

Չինական Ուհանում նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան են ստեղծել. «Սինհուա»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան Է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում Է հիվանդության տարածումը: Ինչպես հունվարի 21-ին այդ քաղաքից հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, կենտրոնակայանը գլխավորել Է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր մարմնի ենթակայության տակ գործում Է ութ խումբ, որոնք զբաղվում են հիվանդության նոր դեպքերին շտապ արձագանքմամբ, հիվանդների բուժմամբ, ընդհանուր համաճարակային վերահսկողությամբ, ախտահարվածների ժամանակին տարահանման եւ մեկուսացման հարցերով:

Հատուկ ուշադրություն Է նվիրվում բժշկական անձնակազմի պաշտպանության միջոցներին՝ հաշվի առնելով այն փաստը, որ մինչ օրս արդեն հիվանդացել Է տասնհինգ բուժաշխատող, եւս մեկը կասկածի տակ Է: Ուհանում ստեղծվել Է ինը հատուկ հոսպիտալ, քաղաքի 61 կլինիկաներ լիազորված են կատարելու հիվանդության կասկածանքով պացինետների ընդունելություն:

Փակ են քաղաքի շուկաները, որոնք, հնարավոր Է, առնչություն են ունեցել վտանգավոր վիրուսի տարածման հետ: Քաղաքում եւ դրա շրջակայքում ուժեղացված Է վերահսկողությունը կենդանիների եւ թռչունների նկատմամբ: Օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ գետային տրանսպորտում տեղակայված են ապարատներ բարձր ջերմությամբ ուղեւորներին հայտնաբերելու համար:

Հունվարի 20-ին ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն հավաստել Է նոր տիպի թոքաբորբի փոխանցման հնարավորությունը մարդուց մարդու: Առայժմ, չինացի փորձագետների տվյալներով՝ վարակման դեպքերի ավելի քան 95 տոկոսն առնչություն ունի Ուհան քաղաքի հետ: Ներկայում երկրում արձանագրված Է նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու 224 դեպք՝ Ուհան քաղաքում, ինչպես նաեւ Պեկինում, Շանհայում եւ ՉԺՀ-ի հարավի Գուանդունի նահանգում: Մահացել չորս հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]