Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Իտալիայի փողոցում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ

Երևանի Իտալիայի փողոցում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իտալիայի փողոցում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ: ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնը հունվարի 21-ին՝ ժամը 03:21-ին, տեղեկություն է այն մասին, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝Կամո Խ., ծնված 1999 թ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորները՝ Ռոման Կ.-ն, Ռուստամ Հ.-ն և Տիգրան Ղ.-ն, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]