1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աբովյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել կասկածվողի գրպանում

Աբովյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել կասկածվողի գրպանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով հունվարի 17-ին, ժամը 14-ի սահմաններում բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 43-ամյա մի բնակչի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանում հայտնաբերվել է գորշ հեղուկով, 12 մլ տարողությամբ ներարկիչ: «Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը դեզոմորֆին թմրանյութ է, որը պատրաստել է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]