Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ

Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում նախատեսվում է վերանորոգել բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Այս ամենը կարողանում ենք մեզ թույլ տալ մարզի բուժհաստատությունների պարտքերի վերացման, համավճարով և վճարովի ծառայությունների մուտքերի գումարների ավելացման շնորհիվ: Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին ունեցել ենք 216 միլիոն կրեդիտորական պարտք, որն այս պահին զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ»,- նշել է Սարգսյանը:

Նա նշել է, որ շենքային պայմաններին ծանոթանալու համար այսօր այցելել է Արտաշատի պոլիկլինիկա և հավելել, որ անելիք աշխատանքներն այնտեղ շատ են:

«Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի, և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով: Ի դեպ, մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկում ենք: Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն կհասկանանք այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները: Հասնելու ենք նրան, որ մարզում բարեկարգ բուժհաստատություն ունենալը երազանք չլինի»,- գրել է Արարատի մարզպետը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ