Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 17 տարեկան է

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 17 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հունվարի 20-ին, ներքին անվտանգության վարչության կազմավորման օրվա առթիվ ընդունել է վարչության ծառայողներին։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 20-ը ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է։

17 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարի 20-ին, ոստիկանության պետի հրամանով ստեղծվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Այն ոստիկանության ինքնուրույն վարչություն է, ունի երեք ենթակա բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության։

Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։ Եվ արդեն 17 տարի վարչության ծառայողները, հավատարիմ իրենց կոչմանն ու առաքելությանը, շարունակում են պայքարը՝ ուղղված ոստիկանության համակարգում կարգապահության ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը։

Հունվարի 20-ին վարչության կազմավորման օրվա առթիվ ներքին անվտանգության վարչության ծառայողներին ընդունեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության ներքին անվտանգության վարչության մի խումբ ծառայողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվագրերով։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհավորեց ստորաբաժանման ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և ոստիկանության»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]