Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխնախարար Դանիելյանը ծանոթացել է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման գործընթացին

Փոխնախարար Դանիելյանը ծանոթացել է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման 
գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանը հունվարի 20-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ միասին անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման և ստացման գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղում ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները կրճատելուն, ինչպես նաև վարչարարությունը պարզեցնելուն ուղղված մի շարք հարցեր և ընդգծել քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելու նպատակադրումը:

Վահե Դանիելյանը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է նաև զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]