Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են 
բարեփոխումների մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, վերջինը ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:

Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման որակի և պրակտիկայի բարելավման միտումներին վերաբերող մի շարք հարցեր: Արձանագրվել է, որ հետազոտության որակի բարելավման շեշտադրումներին զուգահեռ, պետք է միջոցներ ձեռնարկել դասավանդողների մեթոդաբանական հմտությունների զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական համակարգերի բարեփոխման օրակարգում ներառված ոչ ֆորմալ կրթության, համացանցում հասանելի առցանց կրթական ծրագրերի կարևորությանը` գործատու և կրթական հաստատություն համագործակցության համատեքստում:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Այս տարի ֆորումին մասնակցում է շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը համաժողովում կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]