Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մահացել Է Չեխիայի Սենատի խոսնակ Յարոսլավ Կուբերան

Մահացել Է Չեխիայի Սենատի խոսնակ Յարոսլավ Կուբերան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին կյանքի 73-րդ տարում մահացել Է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Յարոսլավ Կուբերան: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սենատի մամուլի քարտուղար Սուե Նգուենը:

«Յարոսլավ Կուբերան մահացել Է Տեպլիցե քաղաքում (Չեխիայի հյուսիս-արեւմուտք),-նշել Է նա:-Մահվան պատճառ են դարձել առողջության հետ կապված խնդիրները»: Մամուլի քարտուղարն ավելի մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել:

Մինչդեռ Պրահայի Pravo թերթի կայքը տեղեկացրել Է, որ Կուբերայի մահն անսպասելի Է եղել: Նա իրեն վատ Է զգացել, երբ կիրակի օրն ուղեւորվում Էր իր գրասենյակ: Խոսնակին իսկույն հուսպիտալացրել են Տեպլիցեի հիվանդանոցում, իսկ այնուհետեւ տեղափոխել Ուստի-նադ-Լաբեմ քաղաքի կլինիկա, որտեղ նա ավելի ուշ մահացել Է:

Յարոսլավ Կուբերան, որի 73-ամյակը պետք Է լրանար փետրվարի 16-ին, Սենատը գլխավորում Էր 2018 թվականի նոյեմբերից: Առաջիկայում սենատորները պետք Է ընտրեն նոր նախագահ: Մինչ այդ նրա պարտականությունները պետք Է անցնեն առաջին փոխխոսնակ Իրժի Ռուժեչկային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]