Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի Գերագույն դատարանը կոչ Է արել՝ շտապ փոխհատուցում տրամադրել ավիաաղետի զոհերի ընտանիքներին

Իրանի Գերագույն դատարանը կոչ Է արել՝ շտապ փոխհատուցում տրամադրել ավիաաղետի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ Է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է Tasnim իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվության համաձայն, Ռայիսին հայտարարել Է «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ազգականներին անհապաղ փոխհատուցում վճարելու անհրաժեշտության» մասին: Բացի այդ, նա հայտնել Է, որ «Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչները հեռախոսով կապվել են այն բոլոր իրանցիների ընտանիքների հետ, որոնք զոհվել են ինքնաթիռի կործանման հետեւանքով»:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մար: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]