Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում Է պաշտոնը

BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում Է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող Է լինում: Հունվարի 20-ին այդ մասին հաղորդվում Է կորպորացիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշված Է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում Է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն Է եւ գլխավոր խմբագիրը: Նա հայտարարել Է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել:

Հոլլի հեռանալը տեղի Է ունենում այն ժամանակ, երբ կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քննադատությունը տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման կապակցությամբ: BBC-ն հեռուստառադիոհաղորդումների աշխարհում հնագույն ընկերություններից մեկն Է, որը հիմվել Է 1922 թվականին: Դրա կառուցվածքի մեջ մտնում են ինը համազգային եւ տասն ազգային հեռուստաալիքներ, ինչպես նաեւ 40 տարածաշրջանային ռադիոկայաններ: Կորպորացիայում աշխատում Է ավելի քան 20 հազար աշխատակից: BBC-ի լսարանը Մեծ Բրիտանիայի բնակչության 94 տոկոսն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]