Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հունվարի 22-23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների  Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության  ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]