Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

911-ն ամփոփում է անցած շաբաթը

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում հունվարի 13-ից  19-ը գրանցվել է 264 դեպք, որից  129-ը՝ արտակարգ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 59 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 1, տուժել` 14 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]