Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պերմում ԱԴ ռեժիմ Է հայտարարվել ջերմամուղի ճեղքվածքի պատճառով հյուրանոցի կենվորների զոհվելուց հետո

Պերմում ԱԴ ռեժիմ Է հայտարարվել ջերմամուղի ճեղքվածքի պատճառով հյուրանոցի կենվորների զոհվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պերմ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ջերմամուղի ճեղքվածքից եւ հինգ մարդու զոհվելուց հետո դրա վթարի վերացման համար: Անջատվել են ջեռուցումը եւ տաք ջրամատակարարումը բնակելի շենքերում եւ մի քանի սոցիալական օբյեկտներում: Այդ մասին հունվարի 20-ին հաղորդվում Է քաղաքի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 20-ի գիշերը ճեղքված խողովակաշարից տաք ջուրը լցվել Է «Կարամել» փոքր հյուրանոցի շենք: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, եւս վեցը տուժել են: «Պերմի ղեկավար Դմիտրի Սամոյլովն ստորագրել Է որոշում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պերմում այժմ մինուս 3 աստիճան Է, ձյուն Է գալիս, երեկոյան դեմ սպասվում Է մինչեւ 9 աստիճան սառնամանիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]