Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանը կարգելի չքայքայվող տոպրակների օգտագործումը

Չինաստանը կարգելի չքայքայվող տոպրակների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն: Մինչեւ 2020 թվականի վերջը խոշոր քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները, բոլոր քաղաքներում եւ բնակավայրերում դրանք կարգելեն մինչեւ 2022 թվականը:

Երկրի ամբողջ տարածքում գործող լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին. մինչ այդ պահը խանութները դեռ կարող են օգտագործել այդպիսի տոպրակներ թարմ մթերքների փաթեթավորման համար: Չինական հասարակությունում մինչեւ 2020 թվականի վերջը չեն մնա միանգամյա ձողիկներ:

Բացի դրանից, ամբողջ ռեստորանային ինդուստրիան պետք Է 30 տոկոսով կրճատի միանգամյա պլաստիկե առարկաների օգտագործումը: Հյուրանոցները մինչեւ 2025 թվականը պարտավոր են հրաժարվել կենվորներին միանգամյա պլաստիկե իրերի տրամադրումից: Արգելքի տակ Է նաեւ 0,025 միլիմետր հաստությամբ տոպրակների արտադրությունն ու վաճառքը: Ինչպես հիշեցնում Է BBC-ն, Չինաստանը պլաստիկի խոշորագույն սպառողներից մեկն Է աշխարհում, երկրի իշխանությունները տարիներով փորձում են լուծել տոննաներով չքայքայվող թափոնների խնդիրը, որոնք արտադրում Է 1,4-միլիարդանոց բնակչությամբ երկիրը: ՉԺՀ-ում ամենամեծ աղբակույտն զբաղեցնում Է մոտավորապես 100 ֆուտբոլային դաշտ, եւ այն իր ռեսուրսները 25 տարի ավելի շուտ Է սպառել, քան պլանավորված Էր: Օքսֆորդցի հետազոտողների տվյալներով՝ 2010 թվականին Չինաստանում արտադրվել Է 60 միլիոն տոննա պլաստիկե աղբ, նրան հաջորդող ԱՄՆ-ում՝ 38 միլիոն տոննա, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]