Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շոյգուն կոչ Է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը

Շոյգուն կոչ Է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք Է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան Է արվել նրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել Է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներ»,-ասել Է Շոյգուն:
Դրա հետ մեկտեղ գեներալն նշել Է, որ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում Է բարդ»:
«Չի նվազում ճգնաժամային պոտենցիալը: Ուստի ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման եւ հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ Է շարունակել»,-նշել Է Շոյգուն:
ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի զարգացումը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «մնում Է Ռուսաստանի անփոփոխ գերակայություններից մեկը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]