1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վերադարձող 80-ամյա տատիկի «Bentley»-ն հայտնվել է Մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում

ՀՀ վերադարձող 80-ամյա տատիկի «Bentley»-ն հայտնվել է Մաքսային ծառայության 
ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում և իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում: Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու: Եթե մեզ չեն խաբում, մենք Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին ենք առավելագույն ձևով»,-ասաց Շուշանիկ Ներսիսյանը:

Շրջանառության մեջ է դրվել Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից ազատելու օրենքի նախագիծ: Այն ավելի է դյուրացնում օրենքով ներկայում գործող պայմանները: Նոր նախաձեռնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցներ, անկախ նրանից՝ ՀՀ քաղաքացի են, թե ոչ, ՀՀ-ում ունեն հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի չեն ապրել Հայաստանում և ցանկանում են մշտական բնակություն հաստատել Հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող են ներկրել իրենց անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն: Նրանք կարող են բերել նաև առնվազն 6 ամիս իրենց պատկանող մեկ ավտոմեքենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]