Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը. Ջանջուղազյան

Բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը. Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության նպատակներից է բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Բարեփոխումների օրակարգը ձևավորվել է հենց կառավարության ծրագրով նախանշված դրույթները իրականություն դարձնելու նկատառումով: Բարեփոխումների տեսլականը, ըստ էության, հանրային բարիքի, հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործման միջոցով հանրային բարիքի արդար բաշխման նպատակադրումն է»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ ամենը կիսատ կլինի, եթե բավարար չափով թափանցիկ չներկայացվի:

Փաստաթղթում ներկայացված նպատակներից են բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, երաշխավորել, որ միջոցները կապակցված լինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանեն գերակայություններին և քաղաքականության թիրախներին: Նպատակներից է նաև ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

Ջանջուղազյանը նկատեց՝ դժվար թե կասկած առաջացնի այն հանգամանքը, որ վարկային և դրամանշնորհային ծրագրերի ծախսարդյունավետությունը ձևակերպված է որպես գերակայություն: Գերակայություն է նաև պետական պարտքի արդյունավետ կառավարումը: «Ստվերային տնտեսության կրճատմանը և մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը նույնպես գերակայություն է հայտարարված: Հարկային համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է՝ միգուցե նույնիսկ ավելի շատ, քան պետք է, միգուցե ավելի շատ են առաջարկները փոփոխությունների վերաբերյալ, քան անհրաժեշտ են, բայց մեր նպատակն է այս բարեփոխումների համատեքստում գտնել այն հավասարակշռության կետը, որը հնարավորություն կտա ունենալ համարժեք հարկային համակարգ: Այդ տեսակետից դժվար է թերագնահատել ստվերային տնտեսության կրճատման անհրաժեշտությունը, որի մասին մշտապես եղել են հայտարարություններ»,-ասաց նախարարն ու նշեց՝  սակայն դա մշտական պայքար ենթադրող երևույթ է։

Ջանջուղազյանը ռազմավարությունը կազմելու գործընթացքում բավականին ակտիվ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]