Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց  

Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի գործող չեմպիոն Նաոմի Օսական հաղթանակով մեկնարկեց «Australian open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին շրջանում Օսակայի մրցակիցը չեխուհի Մարի Կուզկովան էր: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Օսական հաղթեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]