Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվում է մեկ համարանիշով երթևեկելու տուգանքը փոփոխելու օրինագիծը

Քննարկվում է մեկ համարանիշով երթևեկելու տուգանքը փոփոխելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ (դիմացի և ետևի- խմբ.) ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի, և այն դեպքերի համար, երբ բացակայում է համարանիշերից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալային միավորի հանում։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]