1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն անհանգստացած Է նոր հակաբիոտիկների դանդաղ մշակումից

ԱՀԿ-ն անհանգստացած Է նոր հակաբիոտիկների դանդաղ մշակումից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում Է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ: Այդ կապակցությամբ անհանգստություն Է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը երկու հետազոտություն Է հրապարակել այդ թեմայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՀակամանրԷական կայունության սպառնալիքը դեռ երբեք այնքան կենսական, իսկ լուծումների կարիքն՝ այնքան շտապ չեն եղել»,- այդ հրապարակման առնչությամբ հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
ԱՀԿ-ն գտնում Է, որ վտանգավոր մանրԷների դեմ պայքարի միջոցների՝ այժմ մշակվող զինանոցը բավականին աղքատ Է: Փորձագետները վերլուծության են ենթարկել 60 այդպիսի պատրաստուկ, այդ թվում՝ 50 հակաբիոտիկ: Նրանց խոսքով՝ այդ դեղերը «փոքր արդյունք» ունեն «բուժման գոյություն ունեցող տեսակների համեմատությամբ, եւ դրանցից միայն քչերն են նախատեսված առավել դիմադրական գրամբացասական մանրԷների դեմ պայքարելու համար:
Բացի այդ, ԱՀԿ-ում հանգել են այն եզրակացության, որ հակամանրԷական միջոցների մշակմամբ այժմ զբաղվում են ամենից առաջ մանր ու միջին ձեռնարկությունները, մինչդեռ խոշոր դեղագործական ընկերությունները «շարունակում են հեռանալ այդ ոլորտից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]