Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ օրինագիծը

Քննարկվում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման 
վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթով, մասնավորապես, հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը:

ՀՀ Ազգային ժողովում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Փաթեթով նախատեսվել է ապահովման պայմանագրում ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը՝ բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերի, սահմանվել է, որ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին, միաժամանակ նախատեսվել են կարգավորումներ ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու հնարավորության ապահովման համար, սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Օրենսդրական փաթեթը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողում վերապահմամբ ստացել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակելու պայմանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am