1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները քիչ հավանական են համարում իրենց մասնակցությունը Տոկիո-2020-ին  

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները քիչ հավանական են համարում իրենց մասնակցությունը Տոկիո-2020-ին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները քիչ հավանական են  համարում Տոկիո-2020-ում իրենց մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող Արամ Ավագյանը շեշտեց, որ հիմա կենտրոնացած է պրոֆեսիոնալ ռինգում ելույթների վրա: «Դեռևս հստակ չեմ կարող ասել՝ կցանկանա՞մ պայքարել Օլիմպիական խաղերի քվոտայի համար, բայց  նման ծրագրեր չունեմ: Սակայն եթե երկիրը զգա իմ կարիքը, կանեմ ամեն բան՝ ուղեգիր նվաճելու համար»,-ասաց Ավագյանը:

 WBC-ի վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող Նարեկ Աբգարյանն առանձնացրեց, որ եթե պրոֆեսիոնալ ռինգում պլանավորված մենամարտ չլինի, գուցե մտածի այդ մասին: «Եթե պրոֆեսիոնալ ռինգում գոտու պաշտպանության կամ նոր գոտու համար մենամարտ լինի, ապա բաց կթողնեմ քվոտայի համար անցկացվող մրցաշարը»,-եզրափակեց  նա:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկ աշխարհի 206 երկրներից կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: Կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]