Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ Է զոհվել կամրջի փլվելու հետեւանքով

Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ Է զոհվել կամրջի փլվելու հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է գործակալությունը, հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, որոնք հունվարի 19-ին տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) կամրջի փլուզում են հրահրել Բենկուլու նահանգում:
«Մենք հայտնաբերել ենք կամրջի փլուզման ինը զոհի»,-հայտարարել Է նահանգի որոնողա-փրկարարական վարչության ղեկավար Աբդուլ Մալիքը: Նա հավելել Է, որ եւս մեկ մարդ անհայտ կորած Է համարվում:
Որոնումներին մասնակցել են 100-ից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկաններ, Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]