Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

ԱԺ-ն քննարկում է հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն քննարկում է հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին 
օրենքների նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հունվարի 20-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով կատարվում է բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդրվում են համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ ներդաշնակեցվ են մի շարք կանոններ:

ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դեկտեմբերի 6-ին կայացած ԱԺ նիստում ընդունվել է 82 կողմ և 19 դեմ ձայներով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ