Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆեդերերը և Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեցին «Australian Open»-ում  

Ֆեդերերը և Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեցին «Australian Open»-ում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը` «Australian Open»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի առաջին շրջանում ԱՄՆ-ից Սերենա Ուիլյամսը երկու սեթերում առավելության հասավ ռուսաստանցի թենիսիստուհի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ:

Տղամարդկանց մենախաղում երեք սեթերից հետո մեկնարկային հաղթանակ տոնեց նաև Ռոջեր Ֆեդերերը. 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղում նա հաղթեց Սթիվ Ջոնսոնին` 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]