Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանյան «Արմավիրը» սկսել է երևանյան ուսումնամարզական հավաքը  

Ռուսաստանյան «Արմավիրը» սկսել է երևանյան ուսումնամարզական հավաքը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիր» ֆուտբոլային թիմը նախապատրաստական շրջանի փուլերից մեկն անցկացնում է «Ուրարտուի» մարզաբազայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին ռուսական ակումբի անձնակազմը ժամանել է Հայաստան, հանգրվանել «Ուրարտու» մարզաբազայում և սկսել ուսումնամարզական հավաքը, որը կընթանա մինչև փետրվարի 2-ը:

Հայաստանում «Արմավիրը» ստուգողական երեք հանդիպում կանցկացնի. հունվարի 24-ին «Ուրարտուի», հունվարի 28-ին «Վանի», իսկ փետրվարի 1-ին «Ալաշկերտի» հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]