Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մտահոգիչ է աղջիկների մասնակցության քանակը դահուկավազքի առաջնությանը. Գագիկ Սարգսյան  

Մտահոգիչ է աղջիկների մասնակցության քանակը դահուկավազքի առաջնությանը. Գագիկ Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան մտահոգիչ է համարում Հայաստանի առաջնությանն աղջիկների մասնակցության քանակը:

«Առաջնության արդյունքները բավարար են, սակայն աղջիկների մասնակցության քանակը մտահոգության տեղիք են տալիս: Երկրորդ խնդիրը մարզիկների վարպետության մակարդակն է և երրորդը` մասնակցության աշխարհագրությունը: Նշում ենք, որ կան այդ խնդիրները և հենց վաղվանից աշխատելու ենք դրանց լուծման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով` հերթական անգամ իրենց բարձր կարգը ցույց տվեցին Աշոցքի մարզիկները: «Ձյան սակավության պայմաններում դժվարություններ կային նաև մարզումների համար»,-շեշտեց Սարգսյանը:

Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլին, որն անցկացվում էր Աշոցքում, մասնակցում էին մոտ 30 մարզիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]