Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք Է արձանագրվել

Չինաստանում թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք Է արձանագրվել


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն Է: Եվս երկու մարդ Է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղեւորների թվում, որոնք ժամանել Էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում Է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել Է, որ հիվանդանալու պատճառը դարձել Է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:
Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 198-ի, մինչ այժմ արձանագրվել Է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս Է գրվել, 170-ը բուժվում Է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում Է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթեւ ձեւ Է: Եվս 90 մարդ գտնվում Է կարանտինում:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չԷ վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում եւ Ճապոնիայում:
Բրիտանացի փորձագատները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել Է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել Է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]