Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Երևանում մեկնարկել է ֆինանսների կառավարման բարեփոխումների թեմայով քննարկում

Երևանում մեկնարկել է ֆինանսների կառավարման բարեփոխումների թեմայով 
քննարկում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցում են միջազգային կազմակերպությունները: 

Ողջույնի խոսքով հանդես է գալիս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ին թիվ 1716 որոշմամբ հաստատվել է Պետական ֆինանսների կառավարման (այսուհետ՝ ՊՖԿ) համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) և ՊՖԿ համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր): Ռազմավարությունը և Գործողությունների ծրագիրը մշակվել և քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ներկայացվել են նաև դոնոր կազմակերպություններին, ստացվել են արժեքավոր արձագանքներ, որոնք հիմք են հանդիսացել փաստաթղթերի լրամշակման և վերջնականացման համար։ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր համայնքի ներգրավվածությունը Ռազմավարության իրագործման հետագա փուլերում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային կազմակերպություններին հրավիրել է մասնակցելու դոնոր համայնքի համակարգման համաժողովին, որը թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ է և նպատակ ունի դոնոր հանրությանը ներկայացնել Ռազմավարությունը, անդրադառնալ դոնորների մասնակցությանը դրա իրականացմանը:

Նախատեսված է նաև քննարկել դոնորների աջակցությամբ իրականացվող/իրականացվելիք ծրագրերի արդյունավետության մակարդակը բարձրացնելու և ազգային համակարգերի օգտագործմանն անցնելու հարցերը։ Նախանշված քննարկումները թույլ կտան որոշակիացնել Գործողությունների ծրագրով սահմանված այն միջոցառումները, որոնց իրականացման մեջ առանձին դոնորներ տեսնում են իրենց դերակատարումը, ինչպես նաև գործողություններ, որոնք հնարավոր է, որ ամրագրված չեն, սակայն դրանց մասով համագործակցությունը քննարկման առարկա է հանդիսանում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ