Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

«Լիվերպուլ»-ը Վան Դայկի և Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

«Լիվերպուլ»-ը Վան Դայկի և Սալահի գոլերի շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր 
Յունայթեդ»-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլ»-ը  հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լիվերպուլ»-ը հանդիպման 15-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը գրավեց Վիրջիլ Վան Դայկը: Հետագայում «Լիվերպուլ»-ը կարողացավ ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն կամ կանոնների խախտման գնով, կամ խաղից դուրս իրավիճակից, և մրցավարը չհաշվեց դրանք:

Երկրորդ կեսում հիմնականում և սուր գրոհներ էր կազմակերպում «Լիվերպուլ»-ը: Վերջիններիս գնդակին տիրելու առավելությունը 58/42-ի էր: Ի վերջո, հանդիպման վերջնամասում Մուհամեդ Սալահը խփեց երկրորդ գնդակը՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» 2:0:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը շարունակում է մեծացնել միավորների տարբերությունը երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այժմ ունի 64 միավոր:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ