Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները: Հայրապետյանը ծնկի վնասվածք է ստացել «Փեյքան»-ի հերթական մարզման ժամանակ: Ակումբի բժիշկները վնասվածքը լուրջ չեն համարում: Գուցե հայ դարպասապահը մասնակցի հունվարի 25-ին նախատեսված «Փեյքան»-ի խաղին:

Արամ Հայրապետյանը իրանական «Փեյքան»-ի շարքերը համալրել էր հունվար ամսվա մեկնարկին, իսկ մինչ այդ հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]