Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության բացարձակ չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են

Աշոցքում կայացած դահուկավազքի առաջնության  բացարձակ չեմպիոնները 
Միքայելյանը և Գալստյանն են

ԱՇՈՑՔ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի դահուկավազքի մեծահասակների առաջնության առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց 10 կմ ազատ ոճում 28.30.8 րոպե արդյունքով չեմպիոն դարձավ Միքայել Միքայելյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Թադևոս Պողոսյանը (29.57.9 րոպե արդյունք) և Շվեյցարիան ներկայացնող Ադրին Շելենբերգը:

Կանանց ազատ ոճի մրցավազքում կրկին անգերազանցելի էր Կատյա Գալստյանը: Նա 5 կմ տարածությունը հաղթահարեց 16.56.5 րոպե արդյունքով: Արծաթե մեդալակիր դարձավ Անգելինա Մուրադյանը (21.57.4 րոպե արդյունքով), իսկ բրոնզե մեդալակիրը Վարսենիկ Ավետիսյանն է(22.04.7 րոպե արդյունքով):

Մրցաշարը եզրափակվեց արագավազքով, որտեղ իրենց բարձր կարգը ևս մեկ անգամ ցույց տվեցին Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: Մրցաշարի ընթացքում ֆեդերացիան որակազրկեց երկու մարզիկի` մեկնարկին անօրինական մասնակցելու պատճառով:

Հայաստանի առաջնության առաջին փուլին մասնակցում էին մոտ 30 մարզիկներ:

Այն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում և համարվում է վարկանիշային դահուկորդների համար:

Երկրորդ փուլը կկայանա փետրվարի 7-9-ը կրկին Աշոցքում:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]