1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը

Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը hունվարի 19-ին, ժամը 05:49-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվում են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 96 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]