Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-ի անհաջող խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերսկսված Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Տան տերերը պարտվեցին 1:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է 27 միավորով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]