Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաղդադը հայտարարում է, որ Իրաքը չի դառնա տարածաշրջանային բախումների դաշտ

Բաղդադը հայտարարում է, որ Իրաքը չի դառնա տարածաշրջանային բախումների դաշտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ-Հաքիմը:

«Իրաքի տարածքը ոչ մի դեպքում չի դառնա բախումների և պատերազմի դաշտ»,- ընդգծել է ԱԳ նախարարն՝ ավելացնելով, որ այդ սկզբունքային դիրքորոշումը Բաղդադը հասցրել է Թեհրանին և Վաշինգտոնին:

Նա նշել է, որ Իրաքը պետք է մնա չեզոք և չպետք է ներքաշվի տարածաշրջանային կոնֆլիկտում: Նախարարն ավելացրել է, որ ցանկացած էսկալացիա տարածաշրջանում կամրապնդի ահաբեկիչների դիրքերը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հունվարի 3-ին, երբ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվեց ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ-ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am