Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը

ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի 
վերաբերյալ տեղեկատվությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում է հափշտակության երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ է իրականացվում նման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված գրավոր պատասխանում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների կողմից ավիավառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը։

«Խստորեն դատապարտում եմ հափշտակության նմանատիպ երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ են իրականացվում նույնանման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, հորդորում եմ բոլորին մինչև նախաքննության ավարտը և դատարանի վճռի առկայությունը զերծ մնալ թվեր հրապարակելուց. որպես կանոն՝ դատական գործընթացի ավարտից հետո այլ պատկեր է լինում»,- նշել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]