Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ
13:37, 18 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում