Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վանաձորում հայտնաբերվել են վթարային իրավիճակներ ստեղծած և արագությունը գերազանցած վարորդները

Վանաձորում հայտնաբերվել են վթարային իրավիճակներ ստեղծած և արագությունը 
գերազանցած վարորդները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տարոնի բաժնում հունվարի 17-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարորդները ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակիչների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել «ՎԱԶ 2121» մեքենայի 22-ամյա վարորդը և տվել բացատրություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, նույն կերպ հասարակական կարգը խախտել է նաև 13 այլ վարորդ՝ իրենց մեքենաներով։
Բոլոր վարորդների ինքնությունը պարզվել է։ Որոշները հայտնաբերվել են և բացատրություններ տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]