Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5 մարդ է մահացել անհայտ 
հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Բոլոր հիվանդները մահացել են Կոնգոյի Կիրի քաղաքի հիվանդանոցում: Առողջապահության նախարար Ժան Կլոդ Բոլան ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «առեղծվածային հիվանդությունը» բացահայտելու համար:

Նա նշել է, որ սա Էբոլա վիրուս չէ և հավելել, որ իրավիճակը վերահսկվում է և տեղում մասնագետները փորձել են պարզել դեպքի հանգամանքները:

«Իմ գործընկերների հետ մի քանի նմուշ վերցրել ենք և արագ տարել Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտ՝ Կինշասա (մայրաքաղաք – հեղ.), համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- հայտնել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ շուտով Կիրի քաղաք պետք է ժամանի տվյալ ինստիտուտի մասնագետների խումբ՝ բոլոր հիվանդներին ավելի արագ խնամելու և օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև շտապ բացահայտելու հիվանդության ծագումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]