1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց 
անկատար…

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրասենյակ է գալիս երիտասարդ լրագրող՝ հարցազրույց ունենալու խնդրանքով։ Երկու բառից հասկացավ՝ աղջիկը երաժշտության հետ կապ չունի բոլորովին։ Խոսեց՝  քաղաքավարությունից ելնելով։ Ամբողջ զրույցի ընթացքում մի երեք անգամ Տիգրան կոչվելուց զայրացած՝ չդիմացավ. «Աղջիկ ջան, իմ անունը Հովհաննես է, Դուք ո՞ւմ մոտ եք եկել»։ Վերջինս՝ համառորեն. «Ոչ, Դուք Տիգրանն եք, եւ ես դա Ձեզ կապացուցեմ»։ Վերցրեց քաղաքային հեռախոսն ու զանգեց տեղեկատվական բյուրո։ Հարցնում է՝ «Պուշկինի 60 հասցեի Չեքիջյանի անունն ինչ է», լսափողից այն կողմ պատասխանում են՝ Տիգրան։ Ինքնագոհ շրջվում ու ասում է. «Տեսա՛ք, որ Տիգրանն եք»։ «Ժամանակին ինձ մոտ եկողները ուսումնասիրում էին իմ անցած ուղին, ակնածանք կար, հիմա երիտասարդներից շատերի համար մեկ է։ Այդ աղջիկն այդպես էլ չհասկացավ՝ ես դիրիժոր եմ, թե ռեժիսոր»,- կատակով պատմում է Հովհաննես Չեքիջյանը: Եթե չլիներ երաժշտության մարդ, կլիներ նավապետ: «Մուրազը մնաց սրտումս»,- կատակում է Չեքիջյանը:

-Շատ մեծ ցանկություն ունեի դառնալ նավապետ, մեծ նավի նավավար։ Ցավոք, այն մնաց որպես երազանք։ Այդ տարիներին հնարավոր չէր դրան հասնել։ Իմ ծննդավայրում այդպիսի կրթություն ստանալը վիճակված էր միայն թուրքերին, որքան էլ ուզենայի, չէի կարող։ Ձգտում ունեի մաքառել ալիքների հետ: Բայց հնարավոր չեղավ, որովհետեւ նավապետ դառանալու համար պետք է առաջին հերթին լինեի նրանց ազգակիցը, հայ նավապետ չի եղել երբեք: Փակ ճանապարհ էր: Ուսանողական տարիներին գնացի Փարիզ: Հորս պատգամն էր, որպեսզի դառնայի քիմիկոս, կաշեգործությամբ զբաղվեի: Ծանր մարդ էր հայրս, նրա խոսքին խոսք հնարավոր չէր տալ: «Գլուխ ջարդեցի», դիպլոմը ստացա, եկա: Սակայն մինչ գալս մասնակցեցի դիրիժորների մրցույթի՝ 88 դիմում կար, 89-րդն էի: Անհույս էր, հինգ հոգի պիտի ընդունվեր: Հինգի մեջ հայտնվեցի եւ ես: Հույն կար, ես էի ու երեք ֆրանսիացի: Զուգահեռ սկսեցի աշխատել եւ ուսանել: Այդ գործս չսիրեցի, որովհետեւ ամբողջ կյանքս պիտի անցներ հոտերի եւ ջրերի մեջ: Իհարկե, զղջացել եմ, լավ փող կաշխատեի: Հիմա, այս գործում կյանքի ալիքների դեմ եմ մաքառում...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]