1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել 
ձեզ...»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայում  ապրող՝ ծագումով հայ դուդուկահար Էրթան Թեկինի մասին համացանցում ընդլայնված որոնում տալիս հայատառ տեղեկության քիչ կհանդիպես: Մինչ հանդիպելը, փորձեցի որոշակի ինֆորմացիա հավաքել նրա մասին, եւ, կարելի է ասել, հաճելիորեն զարմացա: Թեկինին ճանաչում եւ նրա երաժշտության մասին խոսում են ոչ միայն Թուրքիայում, այլեւ շատ ու շատ այլ երկրներում:

Նախ նշեմ, որ դուդուկահարը «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի ակտիվ մասնակիցներից էր։ Այս մեծամասշտաբ միջոցառման նպատակն էր պատմել աշխարհին եւ հատկապես թուրք ժողովրդին ամբողջ ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին։ Ի հեճուկս Թուրքիայի կառավարության՝ «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները համարձակորեն պնդում էին, որ Մեծ եղեռնն իսկապես եղել է, եւ թուրքերը պարտավոր են ընդունել սեփական պատմությունն ու ներողություն խնդրել հայերից։

Իսկ ի՞նչն է թուրքաբնակ դուդուկահարին կապում  Հայաստանի հետ: «Արվեստը, դուդուկը»,-հարցին ի պատասխան՝ շեշտում է Թեկինը: Արվեստի միջոցով, ասում է, գնում է դեպի իր անցյալը, զգում իր արմատները: Հետաքրքիր էր, հարցրի, թե ի՞նչ հայկական անուն կուզեր ունենալ, եթե հնարավորություն լիներ փոխելու թուրքական անունը, ասաց՝ Հակոբ: Ստամբուլում Հակոբոս ուստա է եղել, ով զբաղվել է արվեստի տարբեր ճյուղերով, պատրաստել երաժշտական գործիքներ: «Չգիտես ինչու, ինձ միշտ թվացել է, թե այդպիսի գործերով զբաղվող մարդկանց անունը Հակոբոս է եղել: Դրա համար կուզեի, որ ինձ էլ անվանեին Հակոբոս: Երբեմն էլ բեմի վրա կատակ եմ անում, նվագելուց առաջ ասում եմ՝ վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ»,- կատակում է դուդուկահարը»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]