Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անձի մերկ լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

Անձի մերկ լուսանկարները չհրապարակելու համար փող էր պահանջել․ Էրեբունու 
ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանները հայտնաբերել են Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդի, ով մեկ այլ երիտասարդից փող էր պահանջել նրա մերկ լուսանկարները չհրապարակելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ամիսներ առաջ մի երիտասարդ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկում ծանոթացել էր մի օգտատիրոջ հետ և նրա առաջարկով ուղարկել իր մերկ լուսանկարները։ Որոշ ժամանակ անց լուսանկարները ստացած օգտատերը դրանք չհրապարակելու համար երիտասարդից պահանջել էր 190․000 դրամ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց և ուղարկվեց տարածքային քննչական բաժին։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողներն իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին իրական օգտատիրոջ ինքնության վերաբերյալ։ Տեղեկությունների իրացման արդյունքում Էրեբունու ոստիկանները հունվարի 16-ին հայտնաբերեցին Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]