Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Փետրվար

Մյասնիկյան պողոտայում այրվել է տան տանիք

Մյասնիկյան պողոտայում այրվել է տան տանիք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 17-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան տանիքը (60 քմ), հյուրասենյակի և ննջասենյակի (40 քմ) գույքն՝ ամբողջությամբ, խոհանոցինը (20 քմ)՝ մասամբ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ