Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել Է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Ինչպես հայտնել Է Australian Financial Review-ը, մինչեւ տարեվերջ զբոսաշրջության ճյուղը կարող Է կորցնել 4,5 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 3 մլրդ ԱՄՆ-ի դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զբոսաշրջության ծառայությունների արտահանման ավստրալական խորհուրդ» ճյուղային կազմակերպության կառավարիչ-տնօրեն Փիթեր Շելլին հրատարակությանը պատմել Է, որ դիտվում են «խոշոր հանգուցային շուկաների՝ Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի» հրաժարումներ: Նրա խոսքով՝ արտասահմանցի զբոսաշրջիկները տարեկան 45 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 30 մլրդ ԱՄՆ-ի դոլար) են բերում երկրի տնտեսություն:

Ավստրալիայում հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռ 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչ այժմ մարված չեն, արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել: Վերջին ամիսների ընթացքում կրակը 27 մարդու կյանք Է խլել, ոչնչացրել ավելի քան 2 հազար տուն:

Սիդնեյի համալսարանի գնահատումների համաձայն, ոչնչացել Է ավելի քան 1 մլրդ կենդանի: Առանձին վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան թանձր, որ օդից հրդեհաշիջումն անհնարին Է դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]