Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առաջին անգամ կին Է գլխավորելու

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առաջին անգամ կին Է գլխավորելու

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն Է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն: Այդ մասին ասված Է երկրի ներքին գործերի նախարարության՝ հունվարի 17-ին տարածված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա թեկնածությունն առաջարկել Է Իսպանիայի ՆԳ նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մառլասկան: Գամեսը իրավապահ մարմինների գլխավոր տնօրենի պաշտոնում կփոխարնի Ֆելիքս Վիսենտե Ասոն Վիլասին, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է 2018 թվականի ամռանը: 50-ամյա Գոմեսը կդառնա առաջին կինը, որը քաղաքացիական գվարդիան կգլխավորի այդ մարմնի ողջ 175-ամյա պատմության ընթացքում:

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ոստիկանական ռազմականացված կազմավորում Է, որը գտնվում Է երկրի ՆԳ նախարարության եւ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Այն ստեղծվել Է 1844 թվականին: Իսպանիայի ազգային ոստիկանության հետ միասին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կատարում Է իրավակարգի պահպանման գործառույթներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]