1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները

Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը. տեղում աշխատում են դատաբժիշկները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը: Ներկայում դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին այս մասին ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Լրագրողների հարցին՝ կան արդյոք վարկածներ, թե ինչ հանգամանքներում է Կուտոյանը ստացել հրազենային վիրավորում, Մելիքյանը պատասխանեց, որ ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում`մահվան հանգամանքները պարզելու համար:

«Դեպքի վայրի զննություն է կատարվում, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին: Երբ բնակարան ենք եկել, դեպքի վայրում են եղել կինը և հայրը: Նախնական՝ այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրին՝ կինն է դիակը հայտնաբերել: Դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատաբժիշկներ, որոնց զննությամբ կպարզենք քանի հրազենային վնասվածք է ստացել»,- ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ գործին ներգրավված են գենետիկները, դատաբժիշկները և քրեագետները,  վերծանվում են տեղանքը նկարահանող տեսախցիկների տեսագրությունները: «Կվերջացնենք, ձեզ մանրամասները կհայտնենք»,- եզրափակեց Մելիքյանը՝ հաստատելով, որ դեպքի վայրում զենք եղել է:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]