Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

Գերմանիայի բնակչության թվաքանակը նոր ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել Է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի վերջին Գերմանիայում, վիճակագրական բյուրոյի գնատումներով, մոտավորապես 200 հազարով ավելի մարդ Էր ապրում, քան 2018 թվականի վերջին: 83,2 միլիոն մարդ ցուցանիշով բնակչության թվաքանակը հասել Է նոր ռեկորդի»,-ասված Է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ բնակչության աճի դինամիկան 2019 թվականին ամենացածրն Է դարձել 2012 թվականից ի վեր: Բնակչության աճն ապահովվում Է ներգաղթի հաշվին:

Ինչպես նշում են բյուրոյում, առանց ներգաղթի հաշվին աճի հաշվառման, արդեն 1972 թվականից բնակչությունը կրճատվում Է, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի շատ մարդիկ մահանում են, քան ծնվում»: Բյուրոյի գնահատումներով՝ 2019 թվականին ծնվել Է 770-790 հազար, մահացել` 920-940 հազար մարդ (2018 թվականին 787 եւ 955 հազար՝ համապատասխանաբար), այսպիսով՝ բնական նվազումը կազմում Է 130-ից մինչեւ 170 հազար մարդ (167 հազար՝ 2018 թվականին): 2019 թվականին միգրացիայի հաշվեմնացորդը եղել Է դրական եւ գնահատվում Է 300-350 հազար մարդ: Ընդսմին այս ցուցանիշը շարունակում Է նվազել 2015 թվականից հետո, երբ միգրացիոն ճգնաժամի ֆոնին այդ ցուցանիշը կազմել Է 1,1 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]