1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար

Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AsiaOne-ը: Մրցույթի մասնակիցների թվի վերաբերյալ տվյալներ Է ներկայացրել AbemaTV սթրիմինգային ծառայությունը, որը հեռարձակելու Է հեռուստաշոուն: Մաեձավայի խոսքով՝ ինքը ցանկացել Է գտնել իր միակին լուրջ հարաբերությունների համար:

Քասթինգի մեկնարկի մասին հայտնի Է դարձել հունվարի սկզբին: Full Moon Lovers անվանումը կրող հեռուստաշոուին կկարողանան մասնակցել մինչեւ 20 տարեկան աղջիկներ: Պլանավորվում Է, որ եթերում միլիարդատերը մի քանի տեսակցություն կանցկացնի հավակնորդուհիների հետ: Հնարավոր զուգընկերուհուն նա կընտրի 2020 թվականի մարտին: 44-ամյա Մաեձավան մոդելագործ Է եւ Zozo հագուստի առցանց-խանութի հիմնադիրը:

Forbes-ը նրա կարողությունը գնահատում Է երկու միլիարդ դոլար: Նա կդառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որը կուղեւորվի Լուսնի ուղեծիր: Թռիչքը կկազմակերպի SpaceX-ը՝ ամերիկացի գործարար Իլոն Մասքի ընկերությունը: 2019 թվականի սեպտեմբերին ճապոնացի միլիարդատերը վաճառել Է իր ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ թողել գլխավոր տնօրենի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]