Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկրորդ օրն անընդմեջ գրեթե մեկդարյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդ Է գրանցվել Մոսկվայում

Երկրորդ օրն անընդմեջ գրեթե մեկդարյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդ Է գրանցվել Մոսկվայում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի ջերմաստիճանը ՌԴ մայրաքաղաքի ԺՏՆՑ-ի բազային օդերեւութաբանական կայանի վրա հունվարի 17-ին ժամը13:00-ին հասել Է պլյուս 4,3 աստիճանի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է դարձել Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների 140-ամյա ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդի ջերմաստիճանը Մոսկվայում բարձրացել Է մինչեւ պլյուս 4,3 աստիճան, ինչը 0,1 տոկոսով բարձր Է նախորդ ռեկորդային ցուցանիշից, որը գրանցվել Էր 1925 թվականի հունվարի 17-ին»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի եւ մարզի օդերեւութաբանական բյուրոյում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հունվարի 16-ին ջերմաստիճանը բարձրացել Է մինչեւ պլյուս 3,2 աստիճան, ինչը 0,1 տոկոսով բարձր Է օրվա նախորդ ռեկորդային ցուցանիշից, որը նույնպես սահմանվել Է 1925 թվականին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հունվարի սկզբից Մոսկվայում օդի միջին ջերմաստիճանը 8,9 աստիճանով գերազանցում Է կլիմայական նորման, իսկ օրացուցային ձմռան սկզբից՝ 7,5 աստիճանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]