Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնցքամարտի տարբեր տարիքային հավաքականներ նոր գլխավոր մարզիչներ ունեն  

Բռնցքամարտի տարբեր տարիքային հավաքականներ նոր գլխավոր մարզիչներ ունեն

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականները նոր գլխավոր մարզիչներ ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Վահան Ադիլխանյանը, որը մինչ այս կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը: Կարեն Աղամալյանը կշարունակի գլխավորել երիտասարդական հավաքականը: Երկրորդ մարզչի պարտականությունները կկատարի Գարիկ Բաղդասարյանը:

 Միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի արծաթե մեդալակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի USBA-ի (ԱՄՆ-ի) չեմպիոն Արտյոմ Սիմոնյանը կմարզի ավագ տարիքի պատանիների հավաքականը: Սիմոնյանին հավաքականում կօգնի Գևորգ Կոստանյանը: Տիգրան Արմենակյանը կմարզի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը:

Աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]